«Հավի մսով Ռաֆաելլո»․ Այս օրիգինալ և համեղ ուտեստը կզարդարի ձեր տոնական սեղանը

 

Շատ շուտով մոտենում է Ամանորը և բոլորս արդեն պետք է նախապատրաստվենք, մտածում ենք ինչ պատրաստել, ինչպես անել, որ այս Ամանորի սեղանը տարբեվի նախորդներից:

Ահա ձեզ առաջարկում ենք հետաքրքիր ուտեստ,որն այս տարի ձեր Ամանորի սեղանը կզարդարի իր օրիգինալությամբ:

Բաղադրիչներ՝

  • 400 գրամ հավի ֆիլե,
  • 200 գրամ կոշտ պանիր,
  • 50-80 գրամ հունական ընկույզ,
  • 1,5 ճաշի գդալ մայոնեզ․
  • 12-14 խաղող առանց կորիզի,
  • աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը՝

1. Եփեք հավի ֆիլեն և կտրտեք ոչ այդքան մեծ կտորների։ Ավելացրեք քերած պանիր, մայոնեզ և աղ։ Խառնեք հավի մսին։

2. Ձեռքի ափի մեջ դրեք ոչ մեծ քանակով հավի և պանրային խառնուրդ, դրեք կենտրոնում խաղող և փոքրիկ գունդ պատրաստեք։

3. Թաթախեք գնդիկները մանրացրած հունական ընկույզի մեջ և դրեք սառնարանում 20-30 րոպե։

Բարի ախորժակ։

Be the first to comment on "«Հավի մսով Ռաֆաելլո»․ Այս օրիգինալ և համեղ ուտեստը կզարդարի ձեր տոնական սեղանը"

Leave a comment

Your email address will not be published.


*