Նոր տարվա համեղ աղցան, որն այս տարի կզարդարի ձեր տոնական սեղանը

Այս աղցանը Ձեր Ամանորյա սեղանի զարդը կդառնա։

Բաղադրատոմս

  • 300գ. հավի կրծքամիս
  • 150գ. պանիր
  • 4 հատ ձու
  • 1 հատ գազար
  • 1 հատ կիվի
  • 100գ. կոնսերվացված եգիպտացորեն
  • 3ճ.գ. մայոնեզ

Պատրաստման եղանակ

Պատրաստել բոլոր անհրաժեշտ բաղադրիչները,խաշել հավի կրծքամիսն ու գազարը,ինչպես նաև ձուն(7֊9րոպե)։Պանիրն ու գազարը քերել։

Նույն ձևով քերել նաև ձուն։

Քառակուսիներով կտրատել հավի կրծքամիսը։

Այժմ պետք է դասավորել աղցանը։ Վերցնել տափակ տարա,դնել ձուն և վրան մայոնեզ լցնել։

Վրան ավելացնել հավի կրծքամիսը և կրկին մայոնեզ լցնել։

Հաջորդ շերտը գազարն է։

Այնուհետև ավելացնել պանիր և մայոնեզ քսել վրան։

Վերջում զարդարել աղցանը կիվիյով և եգիպտացորենով այնպես,ինչպես նկարում է արված։

Բարի ախորժակ!

Be the first to comment on "Նոր տարվա համեղ աղցան, որն այս տարի կզարդարի ձեր տոնական սեղանը"

Leave a comment

Your email address will not be published.


*