Հայ հայտնիների ֆոտոշարքը` Գյուղական կյանքի և ավանդույթների 4-րդ փառատոնի առթիվ

Լիլի Հովերը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Մնացականյանը, Տաթև Հովակիմյանը, Աննա Մանուչարյանը, Զարուհի Բաբայանը և այլք մասնակցել են Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա 4-րդ փառատոնին ընդառաջ իրականացված ֆոտոշարքին, որը նպատակ ունի խրախուսելու հայ գյուղացիների և գյուղացիական խմբերի արտադրանքը: Tert.am Lifeը ներկայացնում է միջոցառման մանրամասներն ու ֆոտոշարքը։

Արշավի հեղինակը փառատոնի հանրային կապերի պատասխանատու Վրույր Թադևոսյանն է, ով առանձնակի կարևորությամբ ներկայացրեց այս նախաձեռնությունը։ «Ֆոտոշարքը, կարծես թե, դարձավ ամբողջացումն այն գաղափարի, որ դրված է հենց փառատոնի հիմքում. ավանդական մշակույթը գովերգել, ավանդական գյուղի զարգացմանը նպաստել ու հայ մշակին սատարել: Սա հնարավոր դարձավ Տերյան մշակութային կենտրոնի պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ, որի ֆոտոստուդիայում էլ իրականացրինք մեր գաղափարը: Բոլոր արտիստները սիրով համաձայնեցին մասնակցել նկարահանումներին, քանի որ նրանց էլ հետաքրքիր է մեր մշակույթը: Հատկապես, կարևոր է այն հանգամանքը, որ  այս ամենը միտված է խրախուսելու հայ գյուղացիներին և նրանց  արտադրանքը: Հավատացնում եմ, բոլոր մասնակիցները՝ ավելի քան 100 ֆերմերային խմբեր ու գյուղմթերք արտադրող անհատներ, անհամբեր սպասում են այս օրվան, պատրաստվում հատուկ խնամքով, իրենց արտադրանքին ներկայանալի տեսք տալիս տարբերվող փաթեթավորմամբ ու մեծ ակնկալիքներով գալիս են մայրաքաղաք՝ հանդիպելու տեղացիներին, ծանոթանալու հնարավոր ներդրողների հետ: Նրանք անչափ մեծ ոգևորությամբ ընդունեցին հայտնի ու սիրված արտիստների մասնակցությունն այս հարցում: Մեզ անընդհատ շնորհակալական նամակներ են գրում տարբեր մարզերի մասնակիցները»,– ասաց նա։

Հայ հայտնիների ֆոտոշարքը` Գյուղական կյանքի և ավանդույթների 4-րդ փառատոնի առթիվ

Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնն այս տարի անցկացվելու է սեպտեմբերի 16-ին Անգլիական այգում: Հայաստանի բոլոր մարզերի ֆերմերները կներկայացնեն իրենց արտադրանքը` ձիթապտուղ, հյութեր, գինի, պանրի տեսականի, չրեղեն, հապալաս, մեղրախոտ, դեղաբույսեր, գոմեշի կաթ, էկոլոգիապես մաքուր օճառներ, ջայլամներ, շինշիլա և շատ ավելին:

Ինչպես նշում է փառատոնի հիմնադիր «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, այս տարին էլ կազմակերպչական առումով տարբերվելու է նախորդներից։ Այն տեսակի մեջ միակն ու ամենամասշտաբայինն է, որն անցկացվում է մայրաքաղաքում՝ ամեն տարի ընդլայնելով իր սահմանները: «Այս տարի այցելուների աննախադեպ քանակ է սպասվում. եթե նախորդ տարիներին ավելի քան 10 000 այցելու է եղել, այս տարի արդեն ակնկալում և, իհարկե, պատրաստվում ենք թվով  15 000 և ավելի այցելուների հյուրընկալել մեր փառատոնին: Ամբողջ օրվա  ընթացքում նրանք շրջում են, վայելում համերգային ծրագիրը, համտեսում գյուղական բերքն ու բարիքը, ինչպես նաև ծանոթանում հայ մշակի հետ, փառաբանում ու նրանց հետ տոնում բերքահավաքը»,– նշեց Նունեն:

Ի դեպ, տարբեր մարզերից ժամանած մասնակիցների համար անցկացվելու է հատուկ մրցանակաբաշխություն հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն ֆերմերային խումբ», «Լավագույն կին ֆերմեր» և «Լավագույն ձեռներեց»:  Կազմակերպիչները խոստանում են, որ ուշագրավ և դիտարժան է լինելու նաև համերգային ծրագիրը, որը շարունակվելու է ամբողջ օրվա ընթացքում և նախատեսված է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար:

Be the first to comment on "Հայ հայտնիների ֆոտոշարքը` Գյուղական կյանքի և ավանդույթների 4-րդ փառատոնի առթիվ"

Leave a comment

Your email address will not be published.

*