Մարդկանց 10 տիպաժներ, որոնք էներգիա են գողանում. Դալայ Լամա

 

Պաշտպանեք ձեզ նեգատիվից

Տիբեթյան հոգևոր մեծ առաջնորդ Դալայ Լաման բացահայտում է, թե ինչը կարող է խլել մեր էներգիան, և ինչպես պահպանվել 10 «էներգիայի գողերից»։
Մենք չպետք է մեր կյանք թողնենք նեգատիվ ու տոքսիկ մարդկանց։

Ահա թե ինչ էր ասում այդ առիթով Դալայ Լաման։

1. Հրաժարվեք այն մարդկանցից, ովքեր ձեզ մոտ են գալիս միայն նրա համար, որ բողոքեն, պատմեն իրենց նեղվածության, խնդիրների, վիրավորվածության, պատմությունների, աղետների, վախերի, ուրիշների վերաբերյալ կարծիքների մասին։ Դուք աղբարկղ չեք։

2. Պարտքերը պետք է ժամանակին վճարել, իսկ ձեզ պարտք եղող մարդուն պարզապես պետք է բաց թողնեք։

3. Պահեք ձեր խոստումները։ Դուք միշտ իրավունք ունեք փոխել ձեր կարծիքը, ներողություն խնդրել, հեռանալ, վերանայել ձեր որոշումը կամ այլընտրանքային տարբերակ առաջարկել։ Բայց զգույշ եղեք, որ դա սովորություն չդառնա։ Ձեր չուզած բանից խուսափելու պարզագույն եղանակն ամենասկզբից «ոչ» ասելն է։

4. Հնարավորության դեպքում հրաժարվեք այն բանից, ինչը ձեզ դուր չի գալիս, ու վատնեք այն բանի վրա, ինչը ձեզ դուր է գալիս, այնքան ժամանակ, որքան ուզում եք։

5. Թույլ տվեք ձեզ հանգստանալ, երբ պետք է, ու գործել միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ կհամարեք։

6. Դուք պետք է կազմակերպված լինեք։ Ազատվեք այն բաներից, որոնք ձեզ այլևս պետք չեն։

7. Միշտ հոգ տարեք ձեր առողջության մասին։ Ընդունեք այն փաստը, որ երբեմն ձեր մարմինը չի կարող ողջ ծավալով կենսագործունեություն ապահովել։ Ինքներդ ձեզ հանգստանալու հնարավորություն տվեք։

8. Հակազդեք չարիքին ու մի մնացեք վատ իրավիճակների կողքին։ Օգնեք ընկերոջը կամ ընտանիքի անդամին ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկեք, որ կանգնեցնեք ձեզ շրջապատողների սխալ գործողությունները։

9. Ընդունեք անխուսափելին։ Դա չի նշանակում հանձնվել։ Խելամիտ չէ էներգիան վատնել այն իրավիճակների հետ պայքարի վրա, որոնք դուք ի վիճակի չեք փոխել։

10. Սովորեք ներել։ Վերջ տվեք ուղեղում պտտեցնել իրավիճակներ, որոնք ձեզ ցավ են պատճառել։ Այդ ցավը կարելի է և պետք է վերածել օգտակար փորձի։

Դալայ Լամայի 10 ամենաուսուցանող մտքերը

1. Ես հույս եմ գտնում ամենամութ օրերին և վայելում եմ ամենաերջանիկ օրերը։ Ես չեմ դատում Տիեզերքին։

2. Ավելի բարի եղեք, երբ դա հնարավոր է։ Իսկ դա միշտ է հնարավոր։

կկարողանաք վայելել դա երկրորդ անգամ։

4. Երջանկությունն ինչ-որ պատրաստի բան չէ։ Այն ծնվում է ձեր արարքներից։

5. Ես կարծում եմ, որ ամենակարևոր կրոնական դոգման բարի սիրտն է։

6. Հիշեք, որ լավագույն հարաբերությունները նրանք են, որոնց ժամանակ ձեր սերը միմյանց նկատմամբ ավելին է, քան միմյանց հանդեպ ձեր ունեցած պահանջմունքը։

7. Պատրաստ եղեք փոխել ձեր նպատակները, բայց երբեք մի փոխեք ձեր արժեքները։

8. Հետևեք 3 սկզբունքների՝ հարգանք սեփական անձի հանդեպ, հարգանք ուրիշների նկատմամբ, պատասխանատվություն սեփական գործողությունների համար։

9. Երբ դուք կգիտակցեք, որ սխալվել եք, անհապաղ քայլեր ձեռնարկեք իրավիճակը շտկելու համար։

10. Մեր թշնամիները մեզ հիանալի հնարավորություն են տալիս մարզվել համբերատար, անսասան ու կարեկցող լինելու մեջ։

Be the first to comment on "Մարդկանց 10 տիպաժներ, որոնք էներգիա են գողանում. Դալայ Լամա"

Leave a comment

Your email address will not be published.


*