Երեւանի նախկին փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի 21-ամյա որդին Toyota Prado-ով վթարի է ենթարկվել (ֆոտո)

 

Երեւանում, այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 21-ամյա Ռոլանդ Օհանյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 60 DO 060 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիա փողոց տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին, այնուհետեւ՝ քարե ցանկապատին, առաջ ընթացել, բախվել երկաթե էլեկտրասյանն ու կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Աղբյուրը հայտնում է նաեւ, որ մինչ դեպքի վայր կժամանեին Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ավտոմեքենայի վրայից համարանիշները հանել էին եւ ճանապարհային ոստիկանների միջամտության արդյունքում համարանիշները հայտնաբերվեց։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Երեւանի քաղաքապետի նախկին տեղակալ Դավիթ Օհանյանի որդին է։

https://news.am/arm/news/509794.html

 

Be the first to comment on "Երեւանի նախկին փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի 21-ամյա որդին Toyota Prado-ով վթարի է ենթարկվել (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*