Իր արժեքն իմացող կնոջ վարվեցողության 5 կանոն

 

Իրեն հարգող կինը միշտ հետևում է իր վարքին, էթիկետի կանոններին, չէ՞ որ հասարակության մեջ մեր վարքն արտացոլվում է նաև մեր կյանքի և ապագայի վրա։

Իր արժեքն իմացող կնոջ էթիկետի հինգ կանոն, որոնք պահպանելը միայն կնոջ շահերից է բխում։

1. Շպար և սանրվածք

Սանրել մազերը և քսել շրթունքները ուրիշների ներկայությամբ, օրինակ՝ սրճարանում, սեղանի շուրջ, կուլտուրայի պակաս է։

2. Հյուր գնալը

Հյուր գնալուց առաջ անպայման նախօրոք զգուշացրեք տան տերերին։ Եթե ինչ-որ կոնկրետ բաներ չեք ուտում, այդ մասին նույնպես զգուշացրեք։ Պետք չէ հյուր գնալ շատ վաղ։ Իդեալական տարբերակը 15-20 րոպե ուշանալն է։ Եթե պետք է ուրիշներից շուտ դուրս գաք, ձեր վրա ուշարություն մի գրավեք, հրաժեշտ տվեք տան տերերին և շնորհակալություն հայտնեք։

3. Հեռախոսով խոսելը

Հասարակական տրանսպորտի մեջ պետք չէ բարձրաձայն քննարկել ձեր խնդիրները։ Խորհրդակցությունների, սեմինարների և այլ կարևոր միջոցառումների ժամանակ անջատեք ձեր հեռախոսները կամ դրեք անձայն ռեժիմի վրա։ Բացի այդ՝ հաց ուտելիս հեռախոսը սեղանին մի դրեք․ դա ոչ միայն անկիրթ է, այլև ոչ հիգիենիկ։

4. Պայուսակ

Պայուսակը սեղանին մի դրեք, եթե դա փոքրիկ կլատչ չէ։ Այն կախեք աթոռից կամ ձեզ հետ պայուսակի համար հատուկ կեռիկ վերցրեք, որով կախում եք այն սեղանից։

5. Հագուստի ոճ և դրես կոդ

Յուրաքանչյուր առիթի համար պետք է դրան համապատասխան հագուստ կրել։ Բնականաբար, աշխատանքային հանդիպումների և աշխատանքի գնալու համար գործնական ոճն է տեղին, իսկ համարձակ դեկոլտեով զգեստներն ու բարձրակրունկները թող մնան երեկույթի համար։

Be the first to comment on "Իր արժեքն իմացող կնոջ վարվեցողության 5 կանոն"

Leave a comment

Your email address will not be published.


*