Ընտանիքը նրան 17 տարի պահել է նկուղում. երբ նրան գտան, ուղղակի կորցրեցին խոսելու ունակությունը

 

Չինաստանում հայտնի է դարձել մի զարմանալի դեպքի մասին: Ընտանիքը տղամարդուն 17 տարի փակի տակ է պահել նկուղում, ինչի արդյունքում նա կորցրել է առողջ միտքը, խելամտությունը:

Տղամարդը շատ աղքատ տեղանքում էր ապրում, այդ պատճառով էլ ընտանիքը չգիտեր, թե ինչպես պայքարել հիվանդության դեմ, որով նա տառապում էր:

Նրանք երկար տարիներ տղամարդուն պահեցին նկուղում: Տղամարդը լիովին առանձնացված էր և միայն 17 տարի անց կարողացավ տեսնել արևի լույսը:

Փոքր ժամանակ Սյույ Գոֆան բարդ երեխա է եղել: Նա հաճախ ունենում էր հիստերիաներ, որոնց բացատրությունը հարազատները չունեին: Իսկ աղքատության պատճառով չէին կարող դիմել մասնագետի:

Ընտանիքին միայն մի բան էր հետքրքրում. որդին պիտի աշխատի և գումար բերի տուն: Սակայն տարիների ընթացքում երիտասարդի վիճակը վատանում էր: Նա սկսել էր հարձակվել հարևանների վրա, այրել տներ, այդ պատճառով էլ, երբ լրացավ նրա 39 տարեկանը, եղբայրները նրան փակեցին նկուղում:

-Մենք նրան ցանկանում էինք տանել հիվանդանոց, որ նա բուժվի, սակայն նման գումար չունեինք,-պատմում է նրա ավագ եղբայրը,-մենք նրան կերակրում էինք, օգնում էինք  հոգալ բնական կարիքները, քանի որ նա կապված էր:

17 տարվա ընթացքում նրա վիճակը շատ էր վատացել: Հարևանները՝ մոռանալով նրա նախկին արարքների մասին, այդ գործը հանրային դարձրեցին, որպիսի կարողանան օգնել տղամարդուն:

Բժիշկների շնորհիվ հաջողվեց նրան հանել նկուղից, իսկ հիվանդանոցում նա սկսեց բուժում ստանալ և վերջապես ապրել մարդկային պայմաններում: Բժիշկները հայտնել են, որ բուժումը կլինի անվճար:

Be the first to comment on "Ընտանիքը նրան 17 տարի պահել է նկուղում. երբ նրան գտան, ուղղակի կորցրեցին խոսելու ունակությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*