Ինչպես էին վարվում նացիստները խորհրդային կին գերիների հետ

 

Երկրորդ համաշխարհային պատերազմը մեծ ազդեցություն է ունեցել մարդկության վրա. դրա արդյունքում ունեցել ենք միլիոնավոր զոհեր և առավել շատ խեղված կյանքեր ու ճակատագրեր: Պատերազմող բոլոր կողմերն իրապես հրեշավոր արարքներ էին կատարում՝ արդարացնելով դրանք պատերազմելու հանգամանքով:

Իհարկե, այս պլանում առանձնանում էին նացիստները, եթե անգամ հաշվի չառնենք Հոլոքոստը: Բազմաթիվ փաստավավերագրական ապացույցներ կան այն մասին, թե ինչեր են իրենց թույլ տվել գերմանացի զինվորները:

Գերմանացի բարձրաստիճան սպաներից մեկը հիշում էր այն մեխանիզմները, որոնք նրանք կիրառում էին: Հետաքրքիրն այն է, որ մասնավորապես կին զինվորականներին միշտ մի հրաման էր տրվում՝ «կրակե՛լ»:

Մեծամասնությունը հենց այդպես էլ վարվում էր, սակայն զոհերի թվում հաճախ հանդիպում էին Կարմիր բանակի համազգեստ կրող կանայք՝ զինվորներ, բուժքույրեր ու սանիտարներ, որոնց մարմիններին դաժանագույն բռնության հետքեր էին հայտնաբերվում:

Սմագլեևկա գյուղի բնակիչները, օրինակ, պատմում են, որ երբ նրանց մոտ են եղել նացիստները, վերջիններս գտել են ծանր վիրավոր մի երիտասարդ աղջկա, որին, անկախ ամեն ինչից, մերկացրել են, նետել ճանապարհի վրա և գնդակահարել: Սակայն մահից առաջ այդ աղջկան երկար ժամանակ խոշտանգումների ու բռնության են ենթարկել հաճույքի համար: Նրա ողջ մարմինն արյունոտ զանգվածի էին վերածել: Գրեթե նույն կերպ էլ նացիստները վերաբերվում էին կին պարտիզաններին: Մահապատժի ենթարկելուց առաջ նրանց ամբողջովին մերկացնում էին և երկար ժամանակ պահում դրսում՝ ցրտահարության մատնելով:

Եվ իհարկե, կարծում ենք՝ հարկ չէ նշել, որ այդ կանանց մշտապես բռնաբարում էին: Եվ եթե գերմանացի բարձրաստիճան պաշտոնյանեերին արգելվում էր ինտիմ կապի մեջ մտնել գերի կանանց հետ, ապա հասարակ շարքայիններն այդ հարցում լայն ազատություն ունեին: Եթե տասնյակ շարքայինների կողմից դաժանագույն բռնաբարությունից հետո կինը չէր մահանում, ապա նրան պարզապես գնդակահարում էին:

Էլ ավելի ծանր էր իրավիճակը համակենտրոնացման ճամբարներում: Բերում էր այն գերուհիների բախտը, որոնց ճամբարի ղեկավար անձնակազմից որևէ մի պաշտոնյա վերցնում էր որպես սպասուհի, չնայած որ այս դեպքում ևս բռնաբարությունից խուսափել հնարավոր չէր լինում:

Այս տեսանկյունից ամենից դաժան համակենտրոնացման ճամբարը № 337-ն էր: Այնտեղ գերիներին ժամեր շարունակ մերկ վիճակում պահում էին դրսում ցուրտ եղանակին: Բարաքներում միաժամանակ հարյուրավոր մարդկանց էին պահում և միաժամանակ նրանց, ովքեր չէին կարողանում կատարել իրենց աշխատանքը, անհապաղ գնդակահարում էին: Յուրաքանչյուր օր շտալագներում «ոչնչացնում էին» շուրջ 700 ռազմագերու:

Կանանց նկատմամբ նույն խոշտանգումներն էին իրականացնում, ինչ որ տղամարդկանց նկատմամբ, անգամ առավել դաժան: Նացիստների կատարած խոշտանգումներին նախանձել կարող էր իսպանական ինկվիզիցիան:

Շատ հաճախ կին գերիներին ծաղրում էին նաև այլ կանայք, օրինակ՝ հրամանատարների կանայք, զուտ հաճույքի համար:

Իհարկե, բացի ստորացումներից ու խոշտանգումներից՝ գերիների առողջության վրա չափազանց վատ ազդեցություն էր ունենում նաև հիգիենայի բացակայությունը: Համակենտրոնացման ճամբարներում ծայրահեղ հակասանիտարականություն էր տիրում, այդ պատճառով էլ յուրաքանչյուր փոքր վերք վերջիվերջո մահվան էր հասցնում:

Խորհրդային զինվորները հստակորեն գիտեին, թե ինչ է կատարվում համակենտրոնացման ճամբարներում և ինչ է սպառնում գերիներին, հենց այդ պատճառով էլ հանձնվել ոչ ոք չէր ցանկանում ու չէր պատրաստվում:

Be the first to comment on "Ինչպես էին վարվում նացիստները խորհրդային կին գերիների հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*