Նա պատմեց տատիկին, որ իրեն դավաճանել են. Ահա թե ինչ ասաց նրան իմաստուն տատիկը

 

Դաս, որը պետք է սերտենք յուրաքանչյուրս: Այս կնոջը հինգ տարի շարունակ դավաճանել էր ամուսինը: Կինը կոտրված էր և այլևս ուժ չուներ պայքարելու՝ հատկապես որ հինգ տարի շարունակ փորձել էր փրկել ընտանիքը: Նրա համար կյանքը կորցրել էր իմաստը…

Մի անգամ հուսահատության պահին նա գնաց տատիկի տուն և պատմեց այդ մասին նրան՝ ասելով, որ այլևս ուժ չունի դիմանալու դավաճանության ցավին: Տատիկը, որ իմաստուն կին էր, լսելով թոռան պատմությունը վեր կացավ և գազօջախին դրեց երեք ջրով լի կաթսա: Որոշ ժամանակ անց ջուրը եռաց: Տատիկը կաթսաներից մեկի մեջ գցեց գազար, մյուսի մեջ ձու, իսկ մյուսում սուրճի հատիկներ:

Ոչինչ չասելով՝ նա պարզապես նայում էր կաթսաներին: Այնուհետև նա հանեց գազարն ու ձուն և դրանց կողքին դրեց բաժակով սուրճը:

Նա թոռանը խնդրեց պատասխանել, թե դրանք ինչեր են:

Թոռնուհին ասաց՝ գազար, ձու և սուրճ:

Տատիկը խնդրեց թոռնիկին ձեռքն առնել գազարը. կարծես թե այն փափկել էր: Այնուհետև խնդրեց կոտրել ձուն. ձվի կեղևը հեռացնելուց հետո նա տեսավ, որ այն պինդ խաշված է: Վերջապես տատիկն ասաց նրան, որ համտեսի սուրճը:

Թոռնուհին սուրճ սիրում էր, նրա բուրմունքը նույնպես, այնպես որ, փորձելուն պես դեմքին ժպիտ հայտնվեց:

Կինը տատիկին հարցրեց, թե ինչ էր նշանակում սա: Տատիկը բացատրեց, որ ցանկանում էր թոռնուհուն ցույց տալ, թե ինչպես կարող է նույն բանը տարբեր կերպով ազդի տարբեր օբյեկտների վրա: Կնոջ պրոբլեմատիկ կյանքը նման էր եռացող ջրի: Մինչև «պրոբլեմին» հանդիպելը գազարը պինդ էր, ուժեղ, սակայն դարձավ փափուկ և դյուրաթեք: Մինչև ջրին հանդիպելը ձուն փափուկ էր և նրան արտաքին աշխարհից բարակ կճեպն էր միայն պաշտպանում, սակայն «դժբախտությունը» կարծրացրեց նրա բնավորությունը:

Եվ վերջապես վերջինը՝ ոչ այնքան պակաս կարևորը՝ սուրճի հատիկները, որոնք սկզբունքորեն անհնարինն արեցին: Եռման ջրի մեջ գցելուց հետո դրանք չփոխվեցին, սակայն փոխեցին իրենց շրջապատող տարածքը:

Այդ ժամանակ տատիկը թոռանը հարցրեց. «Իսկ դու սրանցից ո՞րն ես: Երբ դժբախտությունը թակում է դուռդ, դու ինչպե՞ս ես արձագանքում: Դու քեզ պահում ես գազարի՞, ձվի՞, թե՞ սուրճի հատիկի նման: Մի՞թե դու գազարն ես, որը միայն արտաքինից էր ամուր ու աննկուն, իսկ դժվարին պահերին անմիջապես կորցնում է նախկին ամրությունը: Իսկ միգուցե ձվի՞ ես նման, որ սովորական պայմաններում փափուկ է, սակայն դժբախտության պահին քարից էլ պինդ է դառնում:

Թե՞, ամեն դեպքում, սուրճի հատիկը, որն ինքը, ճիշտ է, չի փոխվում, սակայն փոխում է շրջապատող աշխարհը: Այն աշխարհը, որն իր դժբախտության պատճառն է եղել: Դժվարությունները նրան ավելի լավն են դարձնում, բացահայտում են նրա էությունը, նրա բուրմունքը»

Իսկ դուք ինչպե՞ս եք դուք գլուխ հանում ձեզ հանդիպած դժվարություններից. գազարի՞, ձվի՞, թե՞ սուրճի հատիկի պես: Հարկավոր է, որ մարդիկ կարողանան դիմանալ կյանքում ցանկացած իրավիճակի և չհանձնվեն: Ահա, թե ինչում էր կայանում տատիկի բարոյական խրատը:

Be the first to comment on "Նա պատմեց տատիկին, որ իրեն դավաճանել են. Ահա թե ինչ ասաց նրան իմաստուն տատիկը"

Leave a comment

Your email address will not be published.


*