Ցանկանո՞ւմ եք սպիտակեցնել դեղնած էմալը և ազատվել ատամնաքարերից, ուրեմն այս միջոցը հենց ձեզ համար է

 

Շատերն են երազում ունենալ  ճերմակ ու առողջ ատամնաշար: Վնասակար սովորությունները, դեղորայքների ընդունումը, սխալ սնունդը, նաև ժառանգական գործոնը դեր են խաղում ատամների հետ տհաճություններ ունենալու հարցում: Ամենահաճախ հանդիպող խնդիրը էմալի դեղնությունն է և ատամնաքարերի առկայությունը:

Ի դեպ, նախքան ատամնաքարերի առաջացումը, ատամները ձեռք են բերում դեղնավուն երանգ: Դա վկայում է բակտերիաների կուտակման մասին, որոնք կարող են առաջացնել նաև գինգիվիտ, կոկորդի ինֆեկցիաներ:

Տնային պայմաններում կարելի է ազատվել ատամների դեղնությունից և ատամնաքարերից հետևյալ պարզ և արդյունավետ միջոցի շնորհիվ:

Անհրաժեշտ է

  • 0,5 թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ սոդա
  • Ջրածնի պերօքսիդ, Ջուր
  • Բերանը ողողելու հեղուկ

Պատրաստման և կիրառման եղանակը

Աղը և սոդան խառնել, ատամի խոզանակը խոնավացնել ջրում, այնուհետև թաթախել այդ խառնուրդի մեջ և դրանով մաքրել ատամները հինգ րոպե:

Հավասար քանակությամբ ջրածնի պերօքսիդն ու ջուրը խառնել և այդ հեղուկով ողողել բերանի խոռոչը մեկ րոպե, որից հետո ողողել բերանը սառը ջրով:

Այնուհետև ատամները մաքրել ատամի չոփիկի և ատամի թելի օգնությամբ, ողողել բերանը դրա համար նախատեսված հեղուկով, որից հետո կրկին ողողել բերանը սառը ջրով:

Պրոցեդուրան կրկնել շաբաթվա ընթացքում 2 անգամ, ցանկալի է 3  օրյա ընդմիջումով: Շատ կարճ ժամանակում տարբերությունն ակնհայտ կլինի:

Be the first to comment on "Ցանկանո՞ւմ եք սպիտակեցնել դեղնած էմալը և ազատվել ատամնաքարերից, ուրեմն այս միջոցը հենց ձեզ համար է"

Leave a comment

Your email address will not be published.


*