Ինչպես են սիրահարվում կենդանակերպի նշանները

 

Խոյ

Խոյն ի ծնե առաջնորդ է և հարաբերություններում ցանկանում է իր վերահսկողության տակ պահել ամեն ինչ։ Անգամ, երբ խոսքը գնում է սիրո մասին, նա աշխատում է լինել տրամաբանական մտածողության օրինակ, բայց ավելի լավ է դա չհասցնել ֆանատիզմի։ Խոյի սերն ուժգին է, բայց և շատ ջերմ, միևնույն ժամանակ՝  շատ վառ։

Ցուլ

Ցուլը նույնպես սիրում է վերահսկողություն, բայց ուժեղ հաճույքից կորցնում է այն։ Երբ Ցուլի ու նրա զուգընկերոջ միջև իսկական քիմիա է առկա, ապա հարաբերությունները շատ կրքոտ ու բուռն են։ Ցուլը շատ արագ է սիրահարվում։ Նա շատ զգայուն մարդ է։ Եվ երբ խոսքը գնում է սիրո մասին, նա նախապատվությունը տալիս է առանց մնացորդի տրվելուն։

Երկվորյակներ

Երկվորյակները միշտ ընկերախմբի հոգին են, ու նրանց հետ դու երբեք չես ձանձրանա։ Դրան գումարած՝ նրանք շատ կրքոտ են, բայց միևնույն ժամանակ՝ նաև անհույս ռոմանտիկներ։ Նրանք տանել չեն կարողանում միայնությունը, այնպես որ, երբ նրանք սիրահարվում են ինչ-որ մեկի, աշխատում են շատ խորը մտնել այդ հարաբերությունների մեջ՝ բարոյապես, զգայական մակարդակում, և այլն։ Նրանք կարող են չափազանց պահանջկոտ թվալ, բայց միայն այն պատճառով, որ սիրում են քեզ։

Խեցգետին

Երբ խոսքը գնում է սիրո մասին, Խեցգետինները բոլորովին էլ հիմար չեն։ Թեպետև նրանք գլխովին ընկնում են սիրո հորձանուտը, նրանք միշտ պահպանում են զգուշությունը ու չեն կորցնում սթափությունը։ Նրանք չեն ցանկանում գտնել իրենց հուսալի ու բոլոր հարցերում վստահելի զուգընկերոջը ողջ կյանքի համար։ Եվ ընտրում են ուժեղ մարդկանց, ովքեր հակված են իրենց վրա շատ բան վերցնել ու պահպանել սեփական ամբիցիաները, պայքարել սեփական պլանների իրականացման համար։

Առյուծ

Առյուծները երբեք զուգընկեր փնտրելու հետ կապված խնդիրներ չեն ունենում։ Նրանք շատ գրավիչ են, ու հնարավոր չէ չտրվել նրանց հմայքին։ Նրանց շատ հեշտ է սիրել։ Բայց նրանք շատ ազատասեր են։ Չարժե զարմանալ, եթե նա ցանկանա իր ազատ ժամանակի զգալի մասն անցկացնել միայնության մեջ։

Կույս

Թեկուզև նա շատ պինդ է թվում, բայց և այնպես նրան շատ հեշտ է խոցել։ Նրանցից հազվադեպ է երևում, թե իրենք ինչ են զգում, և ինչ կա իրենց գլխում, բայց սեր նրանք շատ ինտենսիվորեն են զգում։ Սերը նրանց ամբողջովին կլանում է։ Պետք է չմոռանալ նրանց հանդեպ բարեհաճ ու համբերատար լինելու մասին։

Կշեռք

Կշեռքները միշտ շատ զգոն են ու նպատակմղված։ Նրանք պատրաստ չեն լինի ինչ-որ պարտավորությունների արդեն առաջին իսկ հանդիպումից հետո և կփնտրեն ու կսպասեն մարդու, ով նրանց հարգանքով կվերաբերվի, և ով ինքն էլ հարգանքի արժանի կլինի։ Նրանք չեն շտապում իրենց երդմամբ կապել, նրանց համար կարևոր է գտնել հենց այն միակին։

Կարիճ

Կարիճները բռնկվող էակներ են, և նրանց հետ մանրանալ պետք չէ։ Նրանք շատ են գնահատում սերն ու ռոմանտիկ հարաբերությունները։ Երբեմն կարող է թվալ, որ նրանք հակված են գերագնահատել տեղի ունեցողը ու չափազանց բուռն արձագանքել, բայց դա միայն այն պատճառով, որ նրանց համար բավականին բարդ է սիրո ճակատում հաշտվել պարտությունների ու անհաջողությունների հետ։

Աղեղնավոր

Նրանք սիրում են արկածներ, և սիրո ոլորտը նրանց համար այդ առումով բացառություն չէ։ Նրանք ուզում են սիրո մեջ ազատություն ունենալ ու այն դիտարկում են՝ որպես իրենց հոգուն առանց խոչընդոտի թռչել թույլատրելու և յուրաքանչյուր վայրկյանը վայելելու հնարավորություն։ Նրանք մարդկանց այն տեսակին են պատկանում, ովքեր ուզում են ճամփորդել իրենց երկրորդ կեսի հետ ու բազմաթիվ լուսանկարներ անել սոցիալական ցանցերում հրապարակելու համար։

Այծեղջյուր

Նրանց հետաքրքրում են միայն լուրջ հարաբերությունները։ Այնպես որ, եթե դա քեզ համար չէ, անցիր։ Այնուամենայնիվ, նրանց լուրջ մտադրություններն իրենց սիրո մեջ ձանձրալի չեն դարձնում։ Ընդհակառակը, եթե դու երբևէ լսել ես «խելացնոր կիրք» արտահայտությունը, դա նրանց մասին է։ Այծեղջյուրը ոչ միայն լավագույն սիրեկանը կլինի, այլև քո լավագույն ընկերը։

Ջրհոս

Ջրհոսներն ամենամեծ սիրտն ունեն, և նրանց զուգընկերը երբեք նրանց ուշադրության պակասը չի ունենան։ Նրանք հակված են լիովին տրվել իրենց երկրորդ կեսին, և դա նրանց հետ հարաբերություններն աննկարագրելի կրքոտ ու խորն է դարձնում։

Ձկներ

Ձկները շատ գրավիչ են, հաճելի և, այնուամենայնիվ, սթրեսակայուն։ Նրանք նաև շատ զգայուն են, և յուրաքանչյուր վեճ մեծ հարված է նրանց հոգեկան աշխարհի համար։  Այնպես որ, ավելի լավ է նրա հետ առավոտյան չվիճել, այլապես դու ռիսկի ես դիմում փչացնել նրանց ողջ օրը։ Աշխատիր չկորցնել շատ կարևոր մի բան՝ փորձելով անմատչելի ու շատ ուժեղ թվալ։

Be the first to comment on "Ինչպես են սիրահարվում կենդանակերպի նշանները"

Leave a comment

Your email address will not be published.


*