Ճակատագիրը շատ դաժան խաղ խաղաց նրա հետ…ի վերջո, նա արժանի էր դրան Աղբյուրը:՝ https://most.am/hy/post/11105

 

Արդեն երեք տարի է անցել, ինչ նա հեռացել է ընտանիքից: Առանց հետ նայելու հեռացավ՝ մոռանալով համատեղ երջանիկ տարիների և սիրելի դստեր մասին: Կինը ողբում էր, խնդրում ուշքի գալ, խոստանում ներել ամեն ինչ, միայն թե մնա: Սակայն նա իրեն տխմար էգոիստի պես պահեց, լուռ փակեց դուռը հետևից և հեռացավ: Երևի իզուր չեն ասում, որ սերը երեք տարի է ապրում: Գնաց երիտասարդ աղջկա մոտ, ում հետ համացանցում էր ծանոթացել: Ամեն ինչ սկսել էր սոցցանցում նամակներ գրելուց, նա նույնիսկ չէր էլ մտածում լրջացնելու մասին: Նրանք սկսեցին հանդիպել որպես ընկերներ, իսկ հետո այլևս չկարողացան զսպել զգացմունքները: Թվում էր, թե կյանքը երկրորդ անգամ  է սկսել, ինքն արդեն 46 տարեկան էր: Օրերը անցնում էին, նրանք չէին էլ պատկերացնում, որ առաջ այլ կերպ է եղել: Նոր սերը սնուցում էր նրան, ուժ էր տալիս: Նա կարծես երիտասարդացել էր: Միայն թե երջանկությունը չի կարող հավետ տևել: Կրքին փոխարինելու եկավ կենցաղը, որը սկսեց տանել նոր ընտանիքին դեպի անդունդը: Այն նուրբ աղջիկը, ով երբեք չէր էլ վիճում նրա հետ, սկսեց ամեն մանրուքից բարկանալ, նա ինքն էլ զայրանում էր ի պատսախան դրան: Անկողինն էլ, որտեղ առաջ կրքերի փոթորիկ էր, արդեն չէր պարգևում այն  հաճույքը, որում նրանք սավառնում էին նախկինում: Նա սկսեց խմել, իսկ աղջիկը հագնվում, զարդարվում և դուրս էր գալիս տանից: Շուտով սկսեց գիշերները չգալ տուն, հավանաբար երիտասարդ լինելն էր դրա պատճառը: Ի՞նչ էր իրեն՝հիմարին պակասում հարազատ տանը: Ուներ ամեն ինչ՝ տուն, գեղեցկուհի կին, խելացի դուստր: Ապրումների մեջ էր, որ դուստրը ժամանակի հետ կօտարանա, հոր կարիքն էլ չի ունենա: Մի քանի օր կանգնում էր կնոջ շենքի մուտքի մոտ: Մի օր էլ մոտեցավ մի մեքենա և հանկարծ այդ նույն մեքենայի մեջ արագ նստեց նա…իր կինը…համբուրեց վարորդին: Նա քարացել էր տեղում… Այդ պահին նա հիշեց կնոջ արցունկոտ աչքերը, երբ իրեն խնդրում էր մնալ…հիմա նա ամեն ինչի պատրաստ էր, միայն թե վերադարձնի այդ օրը: Իսկ այժմ նրանք փոխվել են տեղերով: Այդ միտքը խոցեց իր սիրտը: Մի շաբաթ անց որոշեց զանգել կնոջը: Գրեթե արտասվելով խնդրում էր ներել, խոստանում էր, որ երկար երազած որդուն կունենան, իսկ կինը ի պատասխան հարցրեց. «Վե՞րջ, ասացի՞ր ամեն ինչ» և բարձր ծիծաղեց: Կինն ուղղակի ասաց. -Ես երբեք այսքան երջանիկ չեմ եղել: Չեմ պատրաստվում որևիցե բան փոխել… Մնաս բարով: Նա դստեր հետ հաշտվելու փորձեր էլ արեց, բայց արդեն նա էլ չէր ուզում հետը կապ ունենալ, նույնիսկ նվերներ չէր ընդունում հորից: Ահա այսպես պատժեց նրան ճակատագիրը: Սրան հաստատ արժանի էր:

Be the first to comment on "Ճակատագիրը շատ դաժան խաղ խաղաց նրա հետ…ի վերջո, նա արժանի էր դրան Աղբյուրը:՝ https://most.am/hy/post/11105"

Leave a comment

Your email address will not be published.


*